Կարտոֆիլի խյուսի մեջ թմրամիջոցներ են լցրել ու կալանավայր փոխանցել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, զննության են ենթարկել կալանավորված անձ Դ․Ք․-ի անվամբ քաղաքացի Ս․Խ․-ի կողմից բերված հանձնուքը։
Զննությամբ ծառայողները հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ։
Ավելի ուշ՝ ժամը 13։00-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները, դարձյալ օպերատիվ տեղեկությունների իրացմամբ, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Յ․-ին։
Արդյունքում՝ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է ռետինե փաթեթ, որում առկա են եղել AN627 գրառմամբ 77 հատ սպիտակ, ամբողջական դեղահաբ, նույն դեղահաբի կտորներ, ինչպես նաև՝ 1,6 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցի նմանվող, բաց դարչնագույն փոշեզանգված։
Քաղաքացիները ձերբակալվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...