ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է Ժաննա Անդրեասյանի հրաժարականը. բողոքի ակցիա
«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ և պահանջում է նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանի խոսքով` բանն այն է, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին երեկ` դեկտեմբերի 25–ին, հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։
«Մենք չգիտենք` ով է նա, նույնիսկ դեմքով չգիտենք, միայն նրա անուն–ազգանունն է հայտնի մեզ։ ԿԳՄՍՆ–ից հայտնել են, որ Կարեն Սիմոնյանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնի գոյությունը չի կասեցվել»,–ասել է նա։
Արզումանյանի խոսքով` Սարգիս Չոլոյանին հեռացնելու պատճառն այն է, որ նա հետին ամսաթվով չի ստորագրել «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու փաստաթուղթը։
Թատրոնի բեմադրիչը մտավախություն ունի, որ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար հեշտությամբ կկատարի ԿԳՄՍ նախարարության հրամանները և «Գոյ» թատրոնը կհանձնի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Ժաննա Անդրեակյանը կամ ԿԳՄՍ փոխնախարարներից մեկն իրենց ընդունի, բայց ոչ թե մեկ–երկուսին, այլ ամբողջ անձնակազմին։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը`որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր. քաղաքապետարան
Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը
ՀՀ իշխանությունները կարգելափակեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք աշխատում են առանց արտոնագրի: «Շահումով խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ու փոքր տանում են». Գեղարքունիքում իրավիճակը լարված է
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ». Սեդրակյան
«Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարա...