ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ու փոքր տանում են». Գեղարքունիքում իրավիճակը լարված է
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը:
Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել են Նորատուս գյուղում եւ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների եւ ջրային պարեկների միջեւ բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել. գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:
Նորատուսի բնակիչ Բագրատը թերթի հետ զրույցում ասել է՝ արդեն 30 հոգու ձերբակալել են:
«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչեւ ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասել է զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գերլարված իրավիճակ է: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել եւ երկկողմանի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը:
Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սեւանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով: Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:
Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում մարզպետի եւ շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը
ՀՀ իշխանությունները կարգելափակեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք աշխատում են առանց արտոնագրի: «Շահումով խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ». Սեդրակյան
«Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» հոսպիտալի մոտ
Այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր. քաղաքապետարան
Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ ք...