ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական դեպքն է բացահայտվել
Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական դեպքն է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։ Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ դպրոցներում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար հետազոտություն կանցկացվի
Դեկտեմբերի 22-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդուն:
Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցում գտնվող բնակության վայրում:
«Հայտնաբերվել է 1,47 գրամ մեթամֆետամին, 0,93 գրամ հերոին, ափիոնի 5 փաթեթ՝ ընդհանուր 52,95 գրամ քաշով, 8,06 գրամ սև-շագանակագույն հեղուկով ներարկիչ, 5,75 գրամքաշով թափանցիկ հեղուկով ներարկիչ, մեթադոնային լուծույթով յոթ տարա, սև-շագանակագույն հետքերով փաթեթներ, սև-շագանակագույն հետքերով մետաղյա շերեփ, գդալներ և էլեկտրական կշեռքներ, լուսազդանշան արձակող սարք և դրա համար նախատեսված 3 փամփուշտ»,–նշված է հաղորդագրության մեջ :
51-ամյա տղամարդը ձերբակալվել է։Քրեական վարույթը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր. քաղաքապետարան
Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը
ՀՀ իշխանությունները կարգելափակեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք աշխատում են առանց արտոնագրի: «Շահումով խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ու փոքր տանում են». Գեղարքունիքում իրավիճակը լարված է
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ». Սեդրակյան
«Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարա...