Հայտնի է, թե որտեղ է պահվում Ալեքսեյ Նավալնին
«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր հայտնի է դարձել, թե որտեղ է պահվում Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկից անհետացած Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնին:
Նրա քարտուղար Կիրա Յարմիշի փոխանցմամբ, ընդդիմադիր բանտարկյալը գտնվում է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի (օկրուգի) Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում։
Նավալնիի մասին 20 օր շարունակ տեղեկություն չկար: Յարմիշի խոսքով՝ փաստաբանը տեսակցել է Նավալնիին և փոխանցել է, որ «նա նորմալ վիճակում է»:
Խարպ գյուղը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ շրջանից 60 կիլոմետր հյուսիս, և հիմա այնտեղ բևեռային գիշեր է։ Վարչական առումով այն ենթակա է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Լաբիտնանգա ավանին: Վորկուտայով անցնող երկաթուղին այն կապում է Մոսկվայի հետ։
Գյուղում կա ևս երկու հատուկ ռեժիմի գաղութ։ Նավալնին գտնվում է 3-րդ գաղութում։ Ժամանակին այնտեղ պահվել են ՅՈՒԿՕՍ-ի համասեփականատերերից Պլատոն Լեբեդևը և ուկրաինացի ռեժիսոր ու ակտիվիստ Օլեգ Սենցովը։
Գյուղում 3-րդ գաղութի անունն է «Բևեռային բու» ("Полярная сова"): Դրանում պատիժը կրում են ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
Արդյո՞ք Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց կունենան. Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Սանկտ Պետերբուրգ են ժամանելու Եվրասիական տնտեսակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ավանդաբար, Ամանորից առաջ կ...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին լրատվականներին հայտնեց ԱԳՆ մամուլի...