Արդյո՞ք Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց կունենան. Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Սանկտ Պետերբուրգ են ժամանելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հնարավորություն կունենան շփվելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչից հետաքրքրվել են՝ արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ տեղի կունենան Ռուսաստան կատարած այցի ընթացքում։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան նախասրահում շփվելու»,- պատասխանել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ավանդաբար, Ամանորից առաջ կ...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին լրատվականներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...