ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիում ուժեղ քամու հետևանքով ծառերն ընկել են տանիքների, մեքենաների վրա․ կա զոհ
ՌԴ Սոչիում եղանակային վատ պայմանները շարունակվում են․ սաստիկ քամիները արմատախիլ են արել ծառերը և պոկել բարձրահարկ շենքերի տանիքները։ Այս մասին հաղորդում է Readovka-ն։
Երեկոյան տարերքները կրկին հարվածել են Սոչի հանգստավայրին։ Պոկված առարկաները քամին դեսուդեն է տարել։ Առարկաները հարվածել են քաղաքի ենթակառուցվածքներին․ դրանք ընկնում են ճանապարհներին, կանգառներին և ոչնչացնում մեքենաները։ Հաղորդվում է, որ Պետրոզավոդսկայա փողոցում մի ծառ ընկել է հինգ հարկանի շենքի տանիքի վրա և վնասել այն։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են 1 զոհի մասին․ նրա վրա ծառ է ընկել։ Նշում է, որ մի քանի բնակավայրեր մնացել են առանց հոսանքի, տասնյակ մեքենաներ մնացել են արմատախիլ արված և կոտրված ծառերի տակ։
Քաղաքապետարանից հայտնել են, որ բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, իսկ իրավիճակը վերահսկվում է քաղաքի օպերատիվ շտաբի կողմից։