WSJ-ը հայտնել է Պրիգոժինի սպանությունը կազմակերպողի անունը․ նոր մանրամասներ
«Վագներ»-ի պարագլուխ Եվգենի Պրիգոժինը սպանվել է, նրա սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն և Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Պատրուշևը Պուտինին զգուշացրել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում Պրիգոժինի և նրա վարձկանների վրա խաղադրույքը վերջինիս ավելի մեծ ազդեցության լծակներ է տալիս և սպառնալիք ստեղծում Կրեմլի համար: WSJ-ի տվյալներով՝ Պատրուշևը Պրիգոժինի վտանգի մասին սկսել էր նախազգուշացնել Պուտինին դեռևս 2022թ․ ամռանը, սակայն Պուտինը ականջալուր չի եղել նրա խոսքերին, քանի որ «վագներականները» հաջողություններ էին գրանցում մարտի դաշտում։
Ըստ WSJ-ի՝ Պրիգոժինը զանգահարել է Պուտինին և կոպիտ տոնով բողոքել զինամթերքի պակասից։ Պուտինի աշխատասենյակում այդ պահին գտնվել է Պատրուշևը: Պատրուշևը կարծում էր, որ Պրիգոժինը վտանգավոր է դարձել և դադարել է հարգել Կրեմլին:
2023թ․ հունիսին, երբ Պրիգոժինը սկսեց ապստամբությունը, Պատրուշևը ստանձնում է պրոցեսի վերահսկողությունը։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Պատրուշևը զանգահարել է Պրիգոժինին համակրող սպաներին և խնդրել նրանց համոզել Պրիգոժինին՝ դադարեցնել ապստամբությունը: Պատրուշևը նաև միջնորդներ է փնտրել հարևան երկրներում՝ հակամարտությունը լուծելու համար։ Բացի Ալեքսանդր Լուկաշենկոյից (որն, ի վերջո, դարձավ այդ միջնորդը), դիտարկվել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Օգոստոսի 23-ին Պրիգոժինը սպասում էր «Շերեմետևո» օդանավակայանում, մինչև նրա ինքնաթիռը ստուգվի և պատրաստվի թռիչքի: Հենց այդ պահին նրա թևի տակ փոքրիկ ռումբ են դրել․ պնդում են WSJ-ի զրուցակիցները արևմտյան հատուկ ծառայություններում։ Թռիչքից կես ժամ անց, մոտ 8500 մետր բարձրության վրա, ռումբը պայթել է։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ զոհվել են։
Նշենք, որ Կրեմլը հերքում է իր ներգրավվածությունը Պրիգոժինի մահվան գործում:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...