«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիրը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։
«Այսօր Հայաստանը մի շարք մարտահրավերների է բախվում։ Ընդ որում, արևմտյան խաղացողների օգնությամբ դրանք պակասեցնել չի հաջողվի։ ԱՄՆ–ն և ԵՄ–ն, ի տարբերություն Ռուսաստանի, չի ձգտում խաղաղություն և կայունություն բերել հանրապետությունում և ընդհանուր Հարավային Կովկասում», –նշել է ռուս նախարարը։
Լավրովը հայտարարել է․ «Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է` կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...