ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոստանյանը՝ ԱՄԷ առանց վիզա մեկնելու մասին
ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, որ փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին։
«Երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ»,- ասել է նա։
Կոստանյանը նշել է, որ եթե փաստաթուղթը խորհրդարանի կողմից հավանություն ստանա, ավտոմատ կերպով ուժի մեջ չի մտնելու։
«Մեր քաղաքացիները մի քիչ էլ պետք է համբերություն ունենան, մինչև կավարտենք մեր պետական ընթացակարգը»,- նշել է նա և հավելել, որ ԱԳՆ-ն հանրային կերպով հստակ կլուսաբանի, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...