Պեսկովը` ՌԴ–ում գտնվող միգրանտների մասին
Միգրացիոն հարցը բավական արդիական է օրակարգում, և այդ համակարգը մշտական կատարելագործում է պահանջում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք միգրացիայի հարցերով հատուկ մարմին է ստեղծվելու։
«Նախ` միգրանտների թեման իսկապես բավական արդիական է և ներառված է օրակարգում։ Երկրորդ` դուք գիտեք նախագահ Պուտինի հավասարակշռված դիրքորոշումը միգրանտների թեմայի վերաբերյալ։ Իհարկե, գործում է որոշակի համակարգ, բայց դրա մշտական կատարելագործումն անհրաժեշտ է, ինչն էլ արվելու է։ Այդ թվում նաև ուղիղ կապի արդյունքներով։ Այժմ հանձնարարականների ցանկ է նախապատրաստվում», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարին ամփոփելիս հայտարարել էր, որ աշխատանքային միգրանտների հետ կապված խնդիրը հեշտ չէ, սակայն տնտեսական խնդիրները չպետք է լուծվեն ի վնաս բնիկ բնակչության։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ն...
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
Արդյո՞ք Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց կունենան. Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Սանկտ Պետերբուրգ են ժամանելու Եվրասիական տնտեսակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ավանդաբար, Ամանորից առաջ կ...