Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր գործարք կկնքվի։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ–ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
«Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են քննարկված լինել»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպես հասկանալ վերջին շրջանի հակառուսականության ֆոնին զենքի առևտրի շուրջ քննարկումները։ Սիմոնյանը չհամաձայնեց «հակառուսականություն» ձևակերպման հետ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին բարեկամական կապեր են միավորում։
«Նախ «հակառուսականություն» բառը սխալ է ասված, որովհետև հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են, և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել։ Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության, քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,- ասաց Սիմոնյանը։
Նա խնդրեց դա չվերածել հակառուսական ֆոնի։
Նմանատիպ հոդվածներ
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
Արդյո՞ք Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց կունենան. Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Սանկտ Պետերբուրգ են ժամանելու Եվրասիական տնտեսակ...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին լրատվականներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսն...
Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցի
Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և...