Հայաստանը կստորագրի՞ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը․ ԱԳՆ խոսնակը պատասխանել է
Երևանը դեռ չի որոշել՝ կստորագրի արդյոք ՀԱՊԿ-ի փաստաթղթերը, որոնք իր հետ բերել է Երևան կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում նա նշել է, որ լրացուցիչ տեղեկություն թեմայի շուրջ չունեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և հանդիպել ԱԳ նախարարի հետ։
Նշենք նաև, որ Մինսկում կազմակերպության նոյեմբերի գագաթնաժողովում փաստաթղթերի փաթեթ է ընդունվել, հայկական պատվիրակությունը բացակա էր ժողովից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...