Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Գորիսում հայտնաբերել են նորատուսցու, ով փորձել է սիգ վաճառել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության…

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։ 


Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Գավառում` վերավաճառելու նպատակով:


Հաղորդվում է, որ ձկներն առգրավվել են: Դրանցից երեքն ուղարկվել են փորձաքննության, մնացածը փաթեթավորվել, կնքվել ու տեղավորվել են սառնարանում:


Ոստիկիանությունից կրկին հորդորում են` զերծ մնալ սիգ ձկան որսից ու վաճառքից: Ձվադրման այս շրջանում սիգի որսն արգելված է, և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նման զանցանքների համար նախատեսված են տուգանքներ: Սակայն նպատակը պատժելը չէ, այլ այն, որ ձկնատեսակը բնականոն վերարտադրվի, այլ կերպ ասած` որ վաղն էլ Սևանում որսալու ձուկ լինի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250