ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հերթական շոուն՝ օկուպացված Ստեփանակերտի ֆուտբոլի խաղադաշտում
Օկուպացված Արցախում Ստեփանակերտի ֆուտբոլի խաղադաշտում տեղի է ունեցել ադրբեջանական ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անձամբ է տվել խաղի մեկնարկը:
Ալիևը նաև ելույթ է ունեցել Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը մարզադաշտից հեռացրել էր Արցախի դրոշի գույներով աթոռները՝ դրանք փոխարինելով ադրբեջանականով:
Հիշեցնենք, որ վերջերս օկուպացված Ստեփանակերտ մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհերի թվում եղել է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը, ինչպես նաև փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհահատվածում Ստեփանակերտի ուղղությամբ շարժվող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճանապարհային նշանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...