«Սա պատահականությունների շղթա չէ»․ Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին

Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այս մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները։


Հաղորդվում է, որ Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։ Այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Նշվում է, որ հայտնի չէ, թե կոնկրետ որ ժամին է տեղի ունեցել ներխուժումը, բայց դեպքը եղել է չորեքշաբթի գիշերը կամ վաղ առավոտյան։


Նշենք, որ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինեն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի վաղ Շվեդիայում հայկական գերեզմանների վրա հարձակումների շարք է եղել, նաև անձամբ իր և արդեն եկեղեցու վրա։


«Սա պատահականությունների շղթա չէ։ Սա դիտավորյալ թիրախավորում և ահաբեկում է»,-գրել է նա։







Քաղաքականություն