Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։ Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է հիշյալ որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։
«Միաժամանակ, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...
ՊԵԿ հայտարարությունը՝ օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին
ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154...