Մինչև 2026թ.-ը բոլոր դպրոցները նոր մարզադահլիճ կունենան. Սիսակ Գաբրիելյան
Բոլոր դպրոցները մինչև 2026թ. նոր մարզադահլիճ կունենան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց այսպես գունավոր, գեղեցիկ, ժամանակակից ու նոր կառուցված կամ վերակառուցված մարզադահլիճ կունենա։ Սիրելի աշակերտներ, ուզում եմ՝ խնամքով, բայց, միաժամանակ, առանց ափսոսալու օգտվեք այս դահլիճներից ու գույքից:
Ցավոք, ունեցել և դեռ ունենք դպրոցներ, որտեղ չկան առաջին հայացքից գուցե շքեղ թվացող, բայց իրականում առողջ ապրելակերպի ու կրթության համար պարտադիր համարվող նման ենթակառուցվածքներ»,-գրել է նա։
Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2026թ. բոլոր դպրոցների համար վերջնականապես փակել այս էջը։
«Քանի որ տարբեր համայնքներից պարբերաբար ստանում ենք նամակներ, առաջիկայում կփորձեմ քարտեզների վրա վիզուալ ցուցադրել հերթի մեջ գտնվող դպրոցների ցանկը, շինարարության մեկնարկի և ավարտի ժամկետները։ Ի դեպ, այս ծրագիրը կապ չունի նոր 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու կամ վերակառուցելու հետ․ դրանց կատարողականի մասին կանդրադառնամ հաջորդիվ»,-հավելել է նա։





Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...