ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պրահայի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո հրաձիգն ինքնասպան է եղել. մանրամասներ

Չեխական լրատվամիջոցները հրապարակում են մայրաքաղաքի համալսարանում հնարավոր կրակողի լուսանկարները։ Նա զինված դուրս է եկել տանիք։


Ըստ որոշ լրատվամիջոցների քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ Պրահայում կրակոցներ արձակած տղամարդն ինքնասպան է եղել:


Համալսարանի ուսանողները պատմել են, որ մարդիկ փակվել են դասասենյակներում և գրադարանում. նրանք դեռ չեն տարհանվել։ 


Ոստիկանությունից էլ հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Պրահայի Կառլի համալսարանում Փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Հաղորդվում է, որ ներսում կան զոհեր ու վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ։


Mash թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Պրահայի համալսարանի հրաձիգի անունը Դավիթ Կոզակ է։ Ըստ նախնական տվյալների կա 4 զոհ և 20 վիրավոր: Կոզակը կրակ է բացել Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի չորրորդ հարկում։ Որոշ ուսանողներ փրկվելու համար դուրս են եկել պատուհաններից. աղջիկներից մեկը չի դիմացել և ընկել է։ Նա հարձակման չորրորդ զոհն է։


Հիշեցնենք` քիչ առաջ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Պրահայի կենտրոնում:









 






Պատահարներ