Զինվորները վերադառնում են իրենց զորանոցները․ Հաջիևը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այս BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդ իսկ պատճառով Ադրբեջանը նաև առաջարկել է հինգ հիմնարար սկզբունք և խաղաղության պայմանագրի տեքստ։ Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն դիվանագիտական պարտավորություններ՝ ուղղակի բանակցությունների շրջանակներում: Կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում մտադրություն են հայտնել առաջ մղել խաղաղության օրակարգը և իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ»,-ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը՝ երկու երկրների անկախացումից հետ։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է․ «Չկա ո՛չ պատերազմ, ո՛չ վայրագություն, ո՛չ առճակատում․ զինվորները վերադառնում են իրենց զորանոցները։ Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Այժմ այն հարատև խաղաղության վերածելու ժամանակն է, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...