ՌԴ ԱԳՆ՝ միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշման մասին
Միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշումը նրա ներքին եկեղեցական խնդիրն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարծում եմ, որ սա Վատիկանի ներքին եկեղեցական խնդիրն է, և հավանաբար անհրաժեշտ է հարցեր տալ այնտեղ», – ասել է Զախարովան և հավելել, որ կաթոլիկ վարդապետության հիմքը փոփոխության չի ենթարկվել։
Ռուս դիվանագետը նշել է, որ հույս ունի, որ քահանաներին միասեռ զույգերին օրհնելու թույլտվությունը չի ազդի ռուս-վատիկանյան փոխգործակցության վրա:
«Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, որը ամրագրված է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման մասին հրամանագրում, տարբերվում է Վատիկանի դիրքորոշումից»,- պարզաբանել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Վատիկանը օրեր առաջ պաշտոնապես թույլատրել է օրհնել նույնասեռական զույգերին:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...