ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկորդիլոսը՝ քաղաքի կենտրոնում․ Ավստրալիայում հեղեղումներ են
Ավստրալիայի տարբեր շրջաններում անձրևի ռեկորդային տեղումները հեղեղումներ են առաջացրել, այդ թվում՝ հյուսիսային Քուինսլենդ նահանգում, որի քաղաքներից մեկում նույնիսկ կոկորդիլոս է հայտնվել, հաղորդում է BBC-ն։
Արևադարձային ցիկլոնի առաջացրած ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով որոշ շրջաններում մեկ տարվա տեղումներ են գրանցվել։
Քուինսլենդի Քերնս քաղաքի օդանավակայանում ինքնաթիռները հայտնվել են ջրի տակ, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներով հոսող ջրերում կոկորդիլոս է հայտնվել, որ բռնել են փրկարարները։
Բազմաթիվ ճանապարհներ և տներ հեղեղվել են, էլեկտրական հոսանքի անջատումներ են տեղի ունեցել։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ Մարդիկ տներից փախել են նավակներով։
Հաղորդվում է, որ առաջիկա օրվա ընթացքում տեղատարափ անձրևներն, ըստ կանխատեսումների, կշարունակվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...