Պատահարներ

Վայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. պարեկն այրվածքներ է ստացել

Unknown 1 րոպե 333 դիտում
Վայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. պարեկն այրվածքներ է ստացել

Վայոց Ձորում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվածքներ է ստացել վարորդը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վիրավորը աշխատում է պարեկային ծառայության Վայոց Ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ:


Տեղեկացվում է, որ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց Ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։


Գեղամ Հովակիմյանը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։


Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250