
Շոլցը Օրբանին համոզել է դուրս գալ սուրճ խմելու․ ինչ է կատարվել ԵՄ գագաթնաժողովին

Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է «կաճ ժամանակով դուրս գալ և սուրճ խմել»։ Այդ մասին կանցլերը բարձրաձայնել է ԵՄ մնացած ներկայացուցիչների առաջ՝ բանակցությունների կլոր սեղանի ժամանակ, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Օլաֆ Շոլցի և Վիկտոր Օրբանի զրույցից հետո վերջինս լքել է սենյակը։ Գերմանիայի կանցլերի գաղափարը, ինչպես հայտնում է Politico-ն, հնարավորություն է տվել անհրաժեշտ միաձայնությամբ որոշում կայացնել Եվրամիության և Կիևի միջև բանակցություններ սկսել միությանն անդամակցելու վերաբերյալ. կանոնը գործում է՝ հաշվի առնելով ԵՄ ներկայացուցիչներից մեկի բացակայությունը։
Հրատարակության զրուցակիցները նշել են, որ Գերմանիայի կանցլերի գործողությունները Բրյուսելում զարմանք են առաջացրել, քանի որ որոշումը կայացվել է, և Հունգարիայի վարչապետը դեռ կարող է ասել, որ կողմ չի քվեարկել։ Բանակցություններից հետո պարոն Օրբանը Facebook-ում գրել է, որ իր դիրքորոշումը դեռևս դեմ է դրան։
Միևնույն ժամանակ, ԵՄ երկրները չկարողացան համաձայնության գալ Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի շուրջ։Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ որոշումը հետաձգվել է մինչև հունվարին կայանալիք արտահերթ նիստ՝ պայմանավորված Վիկտոր Օրբանի կողմից դրված վետոն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ կազմ ընդունելու վերաբերյալ։ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել բանակցությունների մեկնարկին։