«Սա Ուկրաինայի հաղթանակն է»․ Զելենսկի
Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ կազմ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Միշելը հավելել է, որ նաև որոշում է կայացվել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Եվրոպական խորհրդի ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-ն նաև բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ այս երկիրը համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը «հաղթանակ» է անվանել իր երկրի և Եվրոպայի համար։
«Սա Ուկրաինայի հաղթանակն է և ողջ Եվրոպայի հաղթանակը։ Հաղթանակ, որը դրդում, ոգեշնչում և ամրացնում է»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես X-ում գրառմամբ հայտնել է այն ուրախության մասին, որ այս որոշումը բերեց ողջ երկրին։
«Այսօր Մոլդովան նոր էջ է բացում` ստանալով ԵՄ անդամակցության բանակցությունների կանաչ լույսը: Այսօր մենք զգում ենք Եվրոպայի ջերմ գրկումը։ Շնորհակալություն ձեր աջակցության և հավատի համար, որ մենք կարող ենք քայլել այս ճանապարհով»,- գրել է նա։
Նշենք, որ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել բանակցությունների մեկնարկին։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...