Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են». մարզպետ

Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ…

Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով եւս եկել էր այստեղ՝ դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:


«Այն, որ կգա այս օրը, դրանում կասկած չենք ունեցել: Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, Խծաբերդում գերեվարված մեր տղաներն են»,-ասել է նա:


Ինչ վերաբերում է այն գերիներին, որոնց գերի լինելու փաստը Ադրբեջանը չի հաստատել, մարզպետն ասել է. «Լիահույս ենք, որ նրանց վերադարձի օրն էլ կգա»:


Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին

Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250