Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա հարցի լուծում չէ. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայել ընդունված որոշումը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել…

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայել ընդունված որոշումը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։ Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։


«Կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։ Միևնույնն է` մենք պետք է 30% վճարենք (սուբսիդավորումը հին մեքենաների համար 70%-ի չափով է): Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,–ասաց բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը։


Նրանց խոսքով` խոսքը շատ մեծ գումարների մասին է, և իրենց տրվել է ընդամենը 25 օր ժամանակ` մինչև դեկտեմբերի 30–ը։


«Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում։ Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար։ Իսկ այդ 30%–ն ահռելի գումար է»,–ասում է ակցիայի մասնակիցը։


Ցուցարարները հանդիպում են պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին

Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250