ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միլիոնավոր դոլարների ռազմական օգնության նոր փաթեթ՝ Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հավանություն է տվել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հենց նոր ես հավանություն տվեցի Ուկրաինային ևս 200 միլիոն դոլարի հատկացմանը պաշտպանության նախարարության գծով, շուտով դրանք կգան»,- ասել Է Բայդենը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: Նրա ելույթը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ «ԱՄՆ Կոնգրեսը պետք է համաձայնեցնի լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը» Կիևին աջակցելու համար:
Վաշինգտոնի վարչակազմը հոկտեմբերին Կոնգրես Է ուղարկել 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների հարցում, որը սկսվել է ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին: Առաջին հերթին դա վերաբերում է Իսրայելին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն, ինչպես նաև Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին և Ռուսաստանին հակազդելուն։ Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար Բայդենի գլխավորությամբ իշխանության գործադիր ճյուղը կցանկանար ստանալ մոտ 106 մլրդ դոլար։
Հարցման և այլընտրանքային օրինագծերի հետագա ճակատագիրը մնում է անորոշ: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետականների մի մասը վերջին շրջանում դեմ է արտահայտվել Կիևին ֆինանսական օգնություն ցուցաբերելու շարունակությանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նախազգուշացրել է Ուկրաինային հետագա օգնության տրամադրումը ԱՄՆ հարավային սահմանի նկատմամբ վերահսկողության խստացման հետ կապելու մտադրության մասին: Նման կերպ է արտահայտվել Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը։
Դեկտեմբերի 6-ին Ուկրաինային և Իսրայելին նոր խոշոր օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ATP-ում Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու մասին օրինագիծը Սենատում չի անցել ընթացակարգային քվեարկություն, չնայած այն բանին, որ Բայդենը հատուկ ուղերձով է հանդես եկել Կոնգրեսին՝ օրենսդիրներին կոչ անելով հաստատել նման ծախսերը նախքան Սուրբ Ծննդյան արձակուրդներին մեկնելը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...