ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ապագայի վերաբերյալ․ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ ապագայի մասին հարցին։
Փաշինյանը հակադարձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե ԼՂ-ին ինչ-որ իրավիճակում մենակ են թողել։
«Նման արձագանքներին կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն։ Ուրիշ բառ պարզապես չեմ կարող օգտագործել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր դեպքերին, երբ սա ասվում է Հայաստանի կառավարության մասին, և բոլոր այն դեպքերում, երբ խոսվում է Հայաստանի մասին»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...