ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, և ոչ թե հակառակի մասին։ Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանից մենք պիտի կարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, այլ ոչ թե հակառակի»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե ինչքանով է հավանական, որ առաջիկայում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում, չէի ուզի կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասսները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...