ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ծրագրերի իրագործման համար է ՀՀ-ն 50 մլն եվրոյի վարկ վերցնում. մանրամասնում է փոխնախարարը
Հայաստանը նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Ազգային ժողովի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ի եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Միջոցներն ուղղվելու են 2023 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը՝ այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,-ասաց Հակոբյանը:
Այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ:
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...