«Հազիվ ընդդիմության հետ նորմալ աշխատում ենք». Հրաչյա Հակոբյան
Արտահերթ ընտրությունների հարց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չի քննարկվում։ Հազիվ ընդդիմության հետ նորմալ աշխատում ենք, նախագծերի վերաբերյալ բովանդակային քննարկումներ ենք ունենում, խորհրդարանը աշխատում է իր բնականոն հունով, այլևս էքսցեսներ չկան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ովքեր չեն կրում ՔՊ-ի գաղափարախոսությունը, պետք է ինքնակամ հեռանան, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ վերջերս նման օրինակ եղել է, որ կուսակցությունից հեռացրել են անդամի, եթե նման դեպքեր լինեն, նույն ճակատագրին կարժանանան․«Ովքեր չեն կրում ՔՊ-ի գաղափարախոսությունը, կհեռանան, մեզ հետ չեն կարող մնալ, իսկ տարաձայնություններ կուսակցությունում չկան»։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...