Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այն ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։ Որոշումը կարելի է բողոքարկել 10-օրյա ժամկետում։
«Միջնորդությունը մերժվել է հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Դատարանն արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով և այլ փաստական տվյալներով։ Դատարանն ամբաստանյալի բացակայությունն անհարգելի չի համարել, քանի որ ցանկացած դատական նիստից առաջ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել»,– նշեց դատավոր Արթուր Մկրտչյանը։
Նրա խոսքով` դատարանը նաև որոշել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն նիստը կհետաձգվի ու տեղի կունենա 2024 թ. հունվարի 8-ին, ժամը 11։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։ «ԱՊՀ-ի մասով...