Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը:
«Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:
Արցախի հայաթափումից ընդամենը երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերից է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրը: Այժմ ո՞րն է հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Արտաքին գործերի նախարարությունից հղում են անում Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների հրապարակային ելույթներին: Այդ ելույթներում Փաշինյանն ու թիմակիցները Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող որևէ դիրքորոշում չեն հայտնում:
Նախորդ շաբաթ արձագանքելով Արցախի ապագայի վերաբերյալ ընդդիմության հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։ «ԱՊՀ-ի մասով...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...