ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղասահորդ Ռոման Կոստոմարովը ցույց է տվել` ինչպես է անդամահատված վերջույթներով սահում սառույցի վրա

Ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովը ցույց է տվել` ինչպես է անդամահատված վերջույթներով սահում սառույցի վրա։


«Ինչպես խոստացել էի… Մանկության տարիներին միայն ծնողներս են տեսել սառույցի վրա իմ առաջին քայլերը։ Կարելի է ասել, որ ես նորից սովորում եմ, և հիմա ամբողջ երկիրը կտեսնի իմ առաջին քայլերը»,- գրել է օլիմպիական չեմպիոնը սոցիալական ցանցերում։


Նա նշել է` ամեն ինչ խնամքով փաստագրվել է նկարահանող խմբի կողմից, որն ամեն օր ուղեկցում է իրեն և կնոջը` Օքսանային։


«Հիանալի ֆիլմ է լինելու, անունը դեռ գաղտնիք է, բայց մեկնաբանություններում դուք կարող եք առաջարկել ձեր տարբերակները։ Բոլոր մանրամասները` մի փոքր ուշ։ Բայց պրեմիերան մարտի 8-ին է։ Այդ ընթացքում կշարունակեմ մարզվել»,– գրել է նա։


Հիշեցնենք` հունվարի կեսերին 45-ամյա մարզիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ուժեղ ցավեր էին սկսվել կրծքավանդակում։ Բժիշկներն ախտորոշել էին սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել էր երկկողմանի թոքաբորբի։


Փետրվարի 7-ին գեղասահորդի ոտնաթաթն անդամահատեցին, որպեսզի հեռացնեն հյուսվածքների նեկրոզը, որը զարգացել էր բորբոքային պրոցեսի ֆոնին։ Ավելի ուշ անդամահատեցին նաև երկրորդ ոտնաթաթը, ապա նաև ձեռքերը։

Քաղաքականություն