Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներում բարձրացրեց 160, 165 և 170: Հրում վարժությունում նա ունեցավ միայն մեկ հաջող մոտեցում` բարձրացնելով միայն 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Հովհաննիսյանը Գրան Պրիում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարազդատ Լալայանն առաջինն է Կատարի Գրան Պրիում, Մարտիրոսյանը երկրորդն է
Կատարում ընթացող ծանրամարտի տարվա վերջին Գրան Պրին եզրափակվեց գերծանր քաշային ծանրորդների ելույթով: Դոհայում ընթացող մրց...
Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տի...
Բռնցքամարտի Վաղարշակ Քեյանը նվաճեց չեմպիոնի կոչումը
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Վա...
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամ...