Որ դեպքում Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը
Թուրքիան կաջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե ԱՄՆ-ն հաստատի Անկարային Ֆ-16 կործանիչներ վաճառելու գործարքը: Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թերթի տեղեկություններով՝ «լուրեր են շրջանառվում», որ այն բանից հետո, երբ օրակարգում է հայտնվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, կուլիսներում դրական արդյունքներ են գրանցվել այդ հարցի շուրջ:
Կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հայտնել է, որ զենքի մատակարարման «գաղտնի էմբարգոն», որը որոշ երկրներ սահմանել էին Թուրքիայի դեմ, չեղարկվել է:
Ինչպես ընդգծում է թուրքական թերթը, Թուրքիայի համար խնդիր չէ Շվեդիայի հայտին հավանություն տալը, ամբողջ խնդիրը ԱՄՆ-ի կողմից վստահության բացակայությունն է: Եթե այդ վստահությունը հաստատվի, ապա Շվեդիայի ճանապարհը հարթվելու է։
Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից սպասում է Ֆ-16 կործանիչների մատակարարմանը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի հայտի վավերացման գործընթացն ավարտելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...