Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել։
Ըստ կայքի տեղեկությունների՝ «պատգամավորն այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին և առաջարկել խելամիտ գնով վաճառել այն՝ հասկացնելով, որ հակառակ դեպքում այլ զարգացումներ կլինեն»։
Auroranews-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խասնակ Աննա Մկրտչյանը հերքեց լուրն՝ ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում։ Աննա Մկրտչյանը նաև ասաց, որ պատրաստվում են հերքում պահանջել վերոհիշյալ լրատվամիջոցից։
«Աբսուրդ է, իրականությանը չի համապատասխանում», - ասաց Մկրտչյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...
Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...