Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում: Այս մասին Իջեւանում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստին ասելէ ՔՊ վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Ես սրա մասին առաջին անգամ շատ զգույշ խոսել եմ քննիչ հանձնաժողովում իմ ելույթի ժամանակ, երկրորդ անգամ ավելի բաց խոսել եմ վերջերս քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ: Եւ կարող եմ ավելի ազատ խոսել հիմա, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշում է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի շարունակ անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:
«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի պատճառով: Մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասեցիք, որ հետամուտ կլինեք ԼՂ ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք փորձեցինք հասկանանք՝ ինչ է ինքնորոշման իրավունքը եւ 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում մեզ ասել էին, որ ինքնորոշման իրավունքի բարձրագույն դրսեւորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Ըստ էության, մենք գնացել ենք այս տրամաբանության հետեւից եւ նաեւ մեր մեղավորությունն ու մեծագույն սխալն այն է, որ մենք այս թեմաներով մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 44-օրյա պատերազմից հետո: Մյուս կողմից այդ խոսակցության հոգեբանական եւ էմոցիոնալ անհնարինության առաջ ենք կանգնած եղել, ես ինքս ինձ հետ չեմ կարրողացել այդ մասին խոսել, ինչում ես մեղավոր եմ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Արցախի հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ-ում պետություն չկառուցելու համար, ամեն ինչ ուղղելով Արցախի անհնարին խնդիրը լուծելու համար:
«Այսինքն, մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂ պետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա»,– նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ պետք է իմանանք` ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ, որպեսզի հասկանանք` ինչ է տեղի ունենում հիմա, և որպեսզի պլանավորենք, թե ինչ է տեղի ունենալու վաղը։
«Տարիներ շարունակ մեզ ասել են` ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ մի կառուցիր, նույնիսկ` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք։ Արդյունքում մեր ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա»,– ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով` այսօրվա մեր առաքելությունը Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարության ամրացումն է կամ Հայաստանի Հանրապետության վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...