Մեր բյուջե միլիարդավոր դրամներ չի մտնելու ձեր թեթև ձեռքով․ ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ եք ուզում էս մարդկանցից․ տեսե՞լ եք՝ Ուզբեկստանում ինչ է կատարվում, կիլոմետրերով հերթեր են․ մեր ավտոներկրողները բիզնեսը տեղափոխում են ուրիշ երկրներ, ասում են՝ ստեղ այլևս գրավիչ չի: Այս մասին Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Շատ սխալ եք վարվում ոլորտի հետ, հետևողական ամեն ինչ անում եք, որ էդ բիզնեսը ՀՀ-ից տեղափոխվի ու հավատացեք՝ արդեն տեղափոխվել ա։ Մեր բյուջե միլիարդավոր դրամներ չի մտնելու՝ ձեր թեթև ձեռքով»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ․ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին
Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, սահմանադրությունը տալիս են պատասխանատվություն Հայաստանի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...