Արդարադատության նախարար է նշանակել մարդու, ով բանտում է եղել ապացույցները թաքցնելու համար․ Արգենտինայի նախագահի «տարօրինակ» հրամանները
Արգենտինայի նորընտիր նախագահն իր առաջին հրամանագրով կրճատել է երկրում նախարարությունների թիվը` դրանք 20-ից դարձնելով 9։ Այս մասին հաղորդում են արգենտինական ԶԼՄ–ները։
Խավիեր Միլեյը թողել է միայն ներքին գործերի, արտաքին գործերի, աիջազգային առևտրի, աաշտպանության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, արդարադատության, անվտանգության, ինչպես նաև առողջապահության և մարդկային կապիտալի նախարարությունները։
Միլեյը ևս մի քանի հետաքրքրքրաշարժ հրամանագրեր է ստորագրել:
Նրա խնդրանքով՝ նախագահական մահակին, որով նա ստանձնել է Արգենտինայի ղեկավարի պաշտոնը, պատկերվել են նրա հինգ շների գլուխները, ի դեպ, շներից չորսը կլոններ են:
Կառավարության նախարարները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման։
Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար, անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նոր նախարար Է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի։
Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչի փորձ։
Միլեյը քրոջը նշանակել է իր քարտուղարության ղեկավար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...