Տարածաշրջանը բավական անհանգիստ է․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սու-35-ի ուղեկցումը ԱՄԷ և Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թույլ է տվել ցուցադրել ռուսական նոր տեխնիկան, որը «գիտեն և սիրում են» տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այնպիսի տեխնիկայի ցուցադրումը, որը գիտեն և սիրում են այս տարածաշրջանում, գործի ցուցադրումը նույնպես, հավանաբար, կարևոր բաղադրիչ է»,- ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, որից մի հատված լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Պեսկովը նշել է, որ ուղեկցման գլխավոր նպատակը եղել է ռուսական պետության ղեկավարի անվտանգության երաշխավորումը:
«Տարածաշրջանը բավական անհանգիստ է։ Եթե Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան կայուն, կանխատեսելի, անվտանգ երկրներ են, բայց շրջապատն, իհարկե, այնքան էլ անվտանգ չէ, այստեղ կարող են սադրանքներ լինել»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...