Գազայում զոհվել է Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի որդին
Գազայի հատվածում մղվող կատաղի մարտերում զոհվել է 25-ամյա Գալ Էյզենկոտը՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, նեղ ռազմական կաբինետի անդամ Գադի Էյզենկոտի որդին։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Գալը պահեստազորային է եղել և ծանր վիրավորվել է Ջեբալիայի թունելի հորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Հաղորդվում է, որ Գադի Էյզենկոտը որդու մահվան մասին իմացել է իսրայելական ուժերի հարավային հրամանատարություն այցելելիս։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Գալ Էյզենկոտի մահվան կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Իսրայելին հանձնարարել է չպատասխանել Եմենից անօդաչու թռչող սարքերի հարձակումներին
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, հենց ԱՄՆ-ն է խորհուրդ տվել Իսրայելին թույլ տալ ամերիկացի զինվորականներին պատաս...
Գազայում ՄԱԿ-ի ավտոմեքենաները քարերով ջարդել են, ավտոշարասյունները՝ թալանվել
ՄԱԿ-ի ավտոմեքենաները քարկոծվել են Գազայում և մարդասիրական օգնությամբ մի քանի ավտոշարասյուններ թալանվել են, անկլավում քաղ...
Գերիների թվում կան ամերիկացիներ․ Սպիտակ տուն
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պ...
Հազարավոր զոհեր շարունակում են մնալ Գազայում փլատակների տակ
Գազայի հատվածում հազարավոր դիեր կան փլատակների տակ։ Այս մասին եգիպտական Al Qahera News հեռուստաալիքի հետ զրույցում հայտա...