Օ՛Բրայենը մեկնաբանել է Բաքվում Ալիևի հետ առաջին հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան, անցել է կառուցողական ոգով։ Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի»,- գրել է Օ՛Բրայենը։
Հավելենք, որ ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Սենատում Լեռնային Ղարաբաղի ապագային նվիրված լսումներում հայտարարել էր, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Բաքվի հետ հարաբերությունները չեն լինի նախկինի պես, քանի դեռ Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...