ՔՊ պատգամավորը՝ հարցին, թե ինչու է Թամազյանի վրա գոռացել՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո»
Նիստի ժամանակ ձեռքը պարզած՝ Արկադի Թամազյանի վրա գոռում էիք՝ «դո՛ւրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», դա պատգամավորին վայել վերաբերմո՞ւնք է: Ալավերդիում լրագրողը նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին։
Պատգամավորը նշեց, որ ավագանու 14 ընտրված անդամներին Թամազյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել։
«Ուղղակի թույլ տալ չի կարելի, կա սահման, որ չի կարելի հատել։ Նիստերը գրեթե ամբողջ տարվա ընթացքում նա վարել է անբացատրելի ցածր մակարդակի, անձնական էթիկայի կանոնները խախատելով, մարդկանց վիրավորելով»,-ասել է նա։
Պատգամավորը պնդեց, թե կատարվածը խուլիգանություն էր։
«Ես ցավում եմ կատարվածի համար, գիտեք, որ եկան, քվեատուփը շրջեցին, դրանք մարվեցին և օրենքով սահմանված կարգով նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Լուռ նստած էին բոլորը՝ մինչև անձնական տիպի վիրավորնքներ սկսեցին տալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխան»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ անդամները լարված իրավիճակում կարողացան անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...