«Ադրբեջանը կողմ է». Բայրամովը` Հայաստանի հետ սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Բայրամովը նաև հավելել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...