Իսրայելի ՊՆ-ն թույլ կտա մարդասիրական օգնության անցկացումը Գազա
Իսրայելը կշարունակի թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված` ներառյալ վառելիքը, այն քանակությամբ, որը մատակարարվել էր մինչ զինադադարը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Իսրայելի ՊՆ նախարարությանը կից COGAT բաժնի ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք թույլ տալ մարդասիրական օգնության անցկացումը սահմանված մեխանիզմի համաձայն: Կշարունակենք պահպանել այն չափը, որը եղել է մինչև զինադադարը` ներառյալ վառելիքի չափը: Մենք չենք կրճատում Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը»,- գործակալությանը հայտնել է COGAT-ի արտաքին կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Յոթամ Շեֆերը։
Նրա խոսքով՝ COGAT-ի փորձագետների թիմը Գազայի հատվածում է՝ բնակիչների կարիքներին համապատասխան մարդասիրական իրավիճակի կանոնավոր գնահատումներ անցկացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը՝ ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան լուրի վերաբերյալ
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «մտահոգիչ» է անվանել ադրբեջանական զինուժի կրակ...
Ավելի քան 30 մարդ է զոհվել բնակելի շենքին հասցված հարվածից
Գազայի հատվածի կենտրոնում բնակելի շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։Այս մասին հայտնում...
Ուկրաինայի վիճակը ծանր է․ Պետդեպը հայտարարություն է արել
Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկ...
Ուկրաինան ստացել է նոր հրթիռներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիան ուկրաինական կողմին է փոխանցել հավելյալ քանակությամբ բազմաֆունկցիոնալ Martlet հրթիռներ, որոնք օգտագործվում...