Արդյո՞ք կառավարության մակարդակով գործարարներին հորդորում են ռուսական շուկաներին այլընտրանք գտնել
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից Mediahub-ը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարության մակարդակով գործարարներին հորդորում են ռուսական շուկային, և Լարսի անցակետին այլընտրանք գտնեն և կամաց-կամաց հրաժարվեն Ռուսաստանից և ռուսական շուկայից։
Նախարարը պատասխանել է․ «Ոչ մեկ չի ասում՝ փոխեն, ասում ենք՝ զարգացրեք այլ ուղղությունները։ Ես՝ ինքս, նախկինում եղել եմ բիզնեսմեն ու երբեք չէի ցանկանա, որ իմ բիզնեսը կախված լիներ մի մատակարարից կամ մի հաճախորդից»։
Լրատվամիջոցի հարցին, թե լոգիստիկ առումով նախարարը դրա համար ի՞նչ հնարավորություն է տեսնում, որ Լարսից և ռուսական ճանապարհից չօգտվեն, Քերոբյանը պատասխանել է․ «Էլի Դուք տանում եք դեպի օգտվել-չօգտվել․․․ Բոլոր ճանապարհներից էլ պետք է օգտվել, նույնիսկ էն ճանապարհներից, որոնք էսօր փակ են։ Դուք գիտեք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը միտված է նրան, որ հնարավորինս արագ բացվեն ճանապարհները, կոմունիկացիաները»։
Ճշտող հարցին, որ այսինքն՝ նաև Ադրբեջանով և Թուրքիայո՞վ, նա պատասխանել է․«նաև»։
Լրատվամիջոցի դիտարկմանը, որ դեռ այդ «Խաղաղության խաչմերուկը» պատրաստ չէ, չգիտենք՝ երբ կլինի, այդ ճանապարհները դեռ փակ են և հարցին, թե ի՞նչ հույսով եք գործարարներին առաջարկում կամ գուցե պարտադրում, որ օգտվեն դեռևս չբացված ճանապարհներից, Քերոբյանը պատասխանել է․ «գործարարներին հնարավոր չէ պարտադրել, գործարարներին հնարավոր է խթանել, խրախուսել և ցույց տալ նաև հնարավորություններ այլ ուղղություններով։ Էլի եմ ասում, մենք չենք խոսում նրա մասին, որ ինչ-որ մի արդեն կայացած առևտրային ուղղությունը փոխարինվի այլով։ Խոսքն ուղղակի նոր ուղղություններն ավելի ինտենսիվ, ավելի մեծ ջանասիրությամբ զարգացնելու մասին է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Վերին Լարսում․ Քերոբյանը՝ կուտակված մեքենաների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե իր գնահատա...
Հայտնի է՝ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը որքանով է աճել
2023 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Այս մասին հայտնում են զբոսաշրջության կո...
Հարկավոր է աստիճանաբար անցնել էլեկտրոմոբիլների կամ ջրածնով աշխատող մեքենաների․ նախագահ
Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկո...
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վար...