ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հովազը հարձակվել է տիրոջ վրա ու փախել. ՌԴ
Գիշերը ՌԴ-ի Նեզլոբնայա գյուղի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել՝ հովազը փախել է տնից ու անհետացել անհայտ ուղղությամբ։ Հայտնում են տեղի լարտվամիջոցները
Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ոստիկանները շրջափակել են նախատեսվող որոնողական տարածքը և սկսել բնակչությանն ահազանգել, որ գիշատիչը շրջում է տարածքում։ Մի քանի ժամ անց կենդանուն գտել են հարևան տարածքում գտնվող ծառի վրա, նրան կրակել են, որպեսզի վտանգ չներկայացնի տեղի բնակիչների համար։
Վտանգավոր ընտանի կենդանու տերը՝ 47-ամյա Դմիտրի Բ.-ն, հրաժարվել է հոսպիտալացումից։ Սակայն շտապօգնության բրիգադը պարզել է, որ տղամարդը գլխի և ականջի կտրվածքներ ունի գիշատիչի հարձակման հետևանքով: Մուրկա անունով պարսկական հովազը յոթ տարեկան էր։ Կենդանուն նվիրել են տղամարդուն՝ նրա ծննդյան օրվա առթիվ։ Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքներին մասնակցել է 57 մարդ։



Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղե...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբԱյսօր տեղական ժամանակով ժամը 08:15-ՀՀ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...