Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
ՀՀ կառավարությունը 3–րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ավելի վաղ հայտնել է դարձել, որ մինչև տարեվերջ Կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ–ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ–ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։
«Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,– նշեց Քերոբյանը` հիշեցնելով ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ–ից և մաքսատուրքից։
Նախարարի խոսքով` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։
Նա նաև տեղեկացրեց, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ–ում են. 2024 թ. հունվարի 1–ից 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն` 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ–ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...